Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Աշխարհի ամենամաքուր սնունդը՝ ըստ Մինեսոտայի գիտնականների

21:10, ուրբաթ, 04 հունվարի, 2019 թ.
Աշխարհի ամենամաքուր սնունդը՝ ըստ Մինեսոտայի գիտնականների

Ժամանակակից աշխարհում շատ քիչ մթերքներ են մնացել, որոնք արտադրվում կամ աճեցվում են առանց քիմիկատների և այլ թունավոր նյութերի: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի Մինեսոտայի առողջապահության դեպարտամենտի գիտնականները: Համաձայն նրանց ստուգումների՝ ամենամաքուր սնունդը հիմա համարվում է ծովի ձուկը՝ որսացած ափից մեծ հեռավորոթյան վրա:

Սակայն այն ձուկը, որ հիմա վաճառվում է խանութներում, մեծամասամբ ևս պարունակում է թունավոր նյութեր:

Ձուկը վաղուց է ճանաչվել որպես առավել օգտակար մթերք, որը սպիտակուցների և օրգանիզմի համար կարևոր այլ նյութերի հիանալի աղբյուր է, բայց այն ընտրելիս պետք է շատ ուշադիր լինել:

«Գետի ձկները մեծ քանակությամբ սնդիկ են պարունակում, անգամ եթե դրանք բնակվում են քաղաքներից հեռու գտնվող լճերում ու գետերում: Թույների առավելագույն քանակություն մենք հայտնաբերել ենք տարեց և գիշատիչ ձկների օրգանիզմում»,- ասել են մասնագետները:

Ըստ այդմ, գիտնականները եկել են մի համընդհանուր եզրակացության՝ աշխարհի ամենաանվտանգ սնունդն է ծովի խորքերում, ցամաքից մեծ հեռավորության վրա ապրող երիտասարդ և ոչ գիշատիչ ձուկը:

22278 | 0
Facebook