Մագնիտոգորսկի ողբերգության զոհերի թիվը հասել է 37-ի
10:56, հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ.
Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Ավելի վաղ հաղորդվել է 31 զոհի մասին:
ТАСС-ի փոխանցմամբ՝ փլատակների տակից դուրս է բերվել 4 զոհվածի մարմին:
Եվս 4 բնակչի ճակատագիր անհայտ է մնում:
Մագնիտոգորսկի ողբերգության զոհերի թիվը հասել է 37-ի