Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուժի մեջ է մտել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը». Վահե Գրիգորյան

12:15, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
«Ուժի մեջ է մտել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը». Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, երեկ՝ 20/12/2018-ին, ուժի մեջ է մտել Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, որով այն մտել է կատարման փուլ և, այդու, շուտով կփոխանցվի Եվրոպայի Խորհրդի Մինիստրների Կոմիտե՝ Հայաստանի նկատմամբ այս վճռի կատարման ընթացքում ԵԽՄԿ վերահսկողությունն ապահովվելու համար։ Ճիշտ ժամանակին՝ երեկ, Արդարադատության նախարարությունը հրապարակել է նաև այս վճռի հայերեն թարգմանությունը, որին խորհուրդ կտամ ծանոթանալ 2008թ-ի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների և դրանց վերաբերյալ «արդարադատության» փաստերին և դրանց մասին միջազգային այս դատարանի դատողությունների ծանոթանալու ցանկություն ունեցողներին։ Հղումը՝ քոմենթում։ Այս գործով հետագա քայլերի մասին կտեղեկացնեմ դրանց զուգընթաց»։

6193 | 1
Facebook