Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է ֆուտբոլի դաշտի մեջ. կան զոհեր

10:40, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է ֆուտբոլի դաշտի մեջ. կան զոհեր

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է Ատլանտայի այգու ֆուտբոլի դաշտի մեջ, հաղորդում է The Atlanta Journal-ը:

Դեպքի հետևանքով 4 մարդ է զոհվել:

Ինքնաթիռն Ատլանտայից Մեմֆիս էր ուղևորվում: Դեպքի վայրում գտնվել են միայն ինքնաթիռի բեկորները:

Հայտնի է, որ զոհերից մեկը չինացի հայտնի գործարար Վեն Չենն է, ով շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարում մեկ շարժիչ ունեցող ինքնաթիռով: Չենը Sunshine Enterprise ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն էր, ընկերությունը զբաղվում է չինական շինարարական և արդյունաբերական սարքավորումների վաճառքով: Մյուս զոհերի ինքնությունը հայտնի չէ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է ֆուտբոլի դաշտի մեջ. կան զոհեր
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է ֆուտբոլի դաշտի մեջ. կան զոհեր
12809 | 0
Facebook