Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն գերմանացի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի առողջական վիճակը լավացել է։ «Daily Mail»-ի տեղեկություններով՝ նա այլևս գամված չէ անկողնուն, և նա թոքերի արհեստական օդափոխության սարքի կարիք չի զգում։ Նշվում է, որ Շումախերին անհրաժեշտ է թանկարժեք բուժում, որի արժեքը կազմում է շաբաթական 50 հազար ֆունտ սթերլինգ։ Հիմա Շումախերը բուժում է անցնում Շվեյցարիայի իր առանձնատանը։ Նշվում է նաև, որ ավտոարշավորդը կարող է տեղափոխվել ԱՄՆ՝ Դալլաս՝ բուժումը շարունակելու։