Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա

13:45, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա

Դեկտեմբերի 16-ին «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա, որտեղ մինչև դեկտեմբերի 23-ը վերապատրաստում կանցնի «Սենտ Թրույդեն» ակումբում:

Ծրագրի շրջանակներում մեր մարզիչը կծանոթանա բելգիական ակումբի ենթակառուցվածքներին, ակադեմիայի աշխատանքին, պատանեկան և գլխավոր թիմերի մարզումային գործընթացին:

Միևնույն ժամանակ, Արամ Ոսկանյանը ներկա կգտնվի «Սենտ Թրույդենի» երկու հանդիպումների` «Գենտ»-ի (Բելգիայի գավաթ, դեկտեմբերի 18) և «Կորտրեյկ»-ի (Բելգիայի առաջնություն, դեկտեմբերի 22) դեմ:

Ճապոնական DMM ընկերությանը պատկանող «Սենտ Թրույդեն» ակումբն ընթացիկ առաջնության 18 տուրերից հետո ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Թիմի գլխավոր մարզիչն է 56-ամյա բելգիացի Մարկ Բրիսը, ով ժամանակին աշխատել է նաև Հոլանդիայում և Սաուդյան Արաբիայում:

1924 թվականին հիմնադրված ակումբն իր տնային հանդիպումներն անցկացնում է 14.600 հանդիսականի համար նախատեսված «Ստայեն» մարզադաշտում:

3223 | 1
Facebook