Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Միջազգային

«Ոչ թե Պուտինից եմ ներողություն խնդրել, այլ՝ Նիկոլ Փաշինյանից». Լուկաշենկո

15:00, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
«Ոչ թե Պուտինից եմ ներողություն խնդրել, այլ՝ Նիկոլ Փաշինյանից». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված ինտրիգը, գրում է «Спутник Беларусь»-ը:

Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այդ հարցում «կաշա է սարքել» Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ այդ պաշտոնին պետք է նշանակվեն երիտասարդ և տաղանդավոր գեներալներ, այլ ոչ թե կենսաթոշակային տարիքի պաշտոնյաներ:

Լուկաշենկոյի խոսքով՝ երբ Փաշինյանն իրեն զանգել է, ինքը հարցրել է, թե ինչու է «քաղաքական դրդապատճառներով ձերբակալում Խաչատուրովին»:

«Ես նրան ասացի, որ չեմ աջակցում, երբ ձերբակալում են քաղաքական դրդապատճառներով»,- ասուլիսի ընթացքում ասել է Լուկաշենկոն:

Բացահայտելով Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում առանց մամուլի քննարկումների ինտրիգը՝ Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները նույն հարցն են ուղղել Փաշինյանին, ինչպես նաև հարցրել, թե ինչու նա չի խորհրդակցել իրենց հետ՝ նախքան կարևոր որոշումներ կայացնելը:

«Խնդիրը ստեղծել է Փաշինյանը, այլ ոչ թե մենք»,- նշել է Լուկաշենկոն:

«Կաշա սարքելով», Լուկաշենկոյի խոսքով, Փաշինյանը «պետությունների ղեկավարներին ներքաշեց Հայաստանի ներքաղաքական հարցերի քննարկմանը»:

Բացի այդ, Լուկաշենկոն ասել է, որ ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից:

«Ոչ թե Պուտինից եմ ներողություն խնդրել, այլ Նիկոլայից (Նիկոլ Փաշինյանից), քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ վիճաբանություն եղավ»,- հավելել է Բելառուսի նախագահը:

| | |
23214 | 4
Facebook