Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Լիբերտադորեսի գավաթակիրը

12:15, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Հայտնի է Լիբերտադորեսի գավաթակիրը

Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում երեկ ուշ երեկոյան կայացել է Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ պատասխան հանդիպումը՝ «Ռիվեր Փլեյթ»-ի և «Բոկա Խունիորս»-ի միջև: Հանդիպումն ավարտվե է լրացուցիչ ժամանակում` «Ռիվեր Փլեյթ»-ի հաղթանակով` 3:1 հաշվով: Նշենք, որ «Ռիվեր Փլեյթ»-ի և «Բոկա Խունիորս»-ի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Պատասխան հանդիպումը պետք է տեղի ունենար նոյեմբերի 24-ին՝ Բուենոս-Այրեսում, սակայն այն չի կայացել՝ երկրպագուների անկարգությունների պատճառով:

2422 | 0
Facebook