Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

22:30, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 12։00-ից Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի գլխավոր մուտքի մոտ տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի։

Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանն ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ:

Վթարի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր ստոծանին, հեռացվել էր փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ:

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, հիվանդանոցում նա մահացել էր:

6389 | 0
Facebook