ՌԴ Վորոնեժի մարզի Ստարայա Վեդուգա գյուղում 2 և 3 տարեկան քույրեր են մահացել՝ խեղդվելով վառարանի ծխից, հաղորդում է «Вести Воронеж»-ը՝ հղում անելով տեղի դատախազությանը:
Ծնողները մանկահասակ երեխաներին տանը միայնակ են թողել: Ըստ տեղի դատախազության՝ երեխաների ծնողները ՀՀ քաղաքացիներ են և Ռուսաստան են ժամանել 2018թ. ապրիլին՝ գրանցվելով միգրացիոն ցուցակում:
Երեխաների մահվան փաստով ստուգումներ են սկսվել: Քննվում է քրեական գործ հարուցելու հարցը: