«ՀՀ կառավարությունը դիտարկում է նախարարությունների թիվը 17-ից 9-11 դարձնելու հնարավորությունը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ մենք ունենք պետական կառավարման ուռճացված համակարգ:
«Պետք է ամբողջը վերանայել, բոլոր նախարարությունների գործունեությունը վերաիմաստավորել։ Սա հնարավորություն կտա բարձրացնել քաղծառայողների աշխատավարձերը, որովհետև ստացվում է, որ նախարարությունում նույն աշխատանքը կատարողն ստանում է ավելի քիչ գումար, քան որևէ հիմնադրամում նույն գործով զբաղվողը: Նախարարությունների օպտիմիզացման վերաբերյալ մի քանի տարբերակ ունենք մեր աշխատանքային սեղանին, որոնք 90%-ով համընկնում են։ Մենք խոսում ենք 9-11 նախարարություն ունենալու մասին, այսինքն՝ 17-ից այդ թիվը կնվազի»,- ասել է Արարատ Միրզոյանը: Նա շեշտել է, որ խոսքն արդյունավետության բարձրացման մասին է, ոչ թե կրճատման մասին, ուստի՝ «մեխանիկական կրճատման մասին խոսք չի կարող լինել»։