Հնդկաստանում մահապատժի կենթարկեն ոստիկանության 16 աշխատակցի, որոնք մեղավոր են ճանաչվել 42 մուսուլմանի սպանության համար, հաղորդում է Islam Today-ը:
Նշվում է, որ զանգվածային սպանությունը տեղի է ունեցել 1987թ., սակայն Հնդկաստանի Գերագույն դատարանում դատական գործընթացը տևել է ավելի քան 30 տարի:
Վիճաբանությունը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսային Հաշիմփուր գավառում: Միջադեպի ժամանակ ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել մուսուլմանների ուղղությամբ:
Վերոնշյալ գործով անցել է 19 կասկածյալ, սակայն հետաքննության տարիներին նրանցից 3-ը մահացել է, մեղավոր է ճանաչվել նրանցից 16-ը: