Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Թոնի Ջո Ուայթը

11:30, ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ.
Մահացել է Թոնի Ջո Ուայթը

75 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի երգիչ, երգահան Թոնի Ջո Ուայթը։ Այս մասին ասվում է երաժշտի ֆեյսբուքյան էջում:

Նրա որդին հայտնել է, որ հայրը մահացել է սրտի կաթվածից։

Նշենք, որ Թոնի Ջո Ուայթը մի շարք հայտնի երգերի հեղինակ է, ինչպիսիք են՝ «Polk Salad Annie», որը կատարել են Էլվիս Փրեսլին և Թոմ Ջոնսը, «Rainy Night in Georgia», ինչպես նաև Թինա Թյորների «Steamy Windows» և «Undercover Agent for the Blues» երգերը։

10705 | 0
Facebook