Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող

18:45, երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը, տեղեկացնում են Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից։

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

5925 | 0
Facebook