Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումից առաջ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց. «Հորդորում եմ արագ քննարկել, ընդունել նոր օրենսգիրքը, ցրվել ու ընտրվել ժողովրդի կամոք»:
«Մենք էդ պրոցեսն իրականացնում ենք, բայց ԱԺ-ն ցրելու համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել»,- ասաց Արա Բաբլոյանը: