Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղբահանությունն արդեն զահրուրելի է դառել հարգելի Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների պատասխանատուներ, համատարած խախտվում է բնակչության իրավունքները, չնայած նրան, որ այդ ծառայության համար վճարումներն առկա են, իսկ չվճարումների համար` տուգանքներն անխուսափելի։ Նման ընթացքը շարունակվելու դեպքում ստիպված ենք լինելու տարածքային մասշտաբներով դիմելու դատական պաշտպանության` վնասների հատուցմամբ։ Կարծում եմ, տեղական իշխանությանը պետք է որ հասկանալի լինի, որ բնակչությունը չի հանդուրժի ցանկացած ապօրինություն։ Պահանջում ենք, և ոչ խնդրում, շուտափույթ վերացնել այդ խախտումները»։