Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսկապես, մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք». Անդրեա Բոչելին՝ Շառլ Ազնավուրի մասին

10:25, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
«Իսկապես, մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք». Անդրեա Բոչելին՝ Շառլ Ազնավուրի մասին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել իտալացի երգիչ Անդրեա Բոչելին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շառլ, Դուք միշտ հիացրել եք մեզ Ձեր արվեստով: Ընդամենը մի քանի օր առաջ՝ իմ ծննդյան օրը, Դուք ինձ ասացիք. «60 տարեկան, դու այնքան երիտասարդ ես, Անդրեա: Ես էլ եմ եղել 60, բայց դա 30, ավելի շուտ 34 էր: Հույս ունեմ կրկին տեսնել քեզ»: Իսկապես, մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք, և, չնայած գրեթե մեկ դար տևած կարիերային, Դուք միշտ պատրաստ էիք համերգներ տալ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: Իմ սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ երբեք չի նվազի, և Ձեր կիրքն աշխատանքի հանդեպ միշտ օրինակ կլինի ինձ համար: Եթե ցանկանում եք, որ հանդիսատեսը սիրի ձեզ, ապա պետք է դուք սիրեք հանդիսատեսին. սա Ձեր խոսքերն են, որ միշտ կրկնում էիք»:

8617 | 0
Facebook