Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուբլուց հրաժարվում են. ռուսական ընկերությունները դոլարով են առևտուր անում. «Ժամանակ»

09:50, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ռուբլուց հրաժարվում են. ռուսական ընկերությունները դոլարով են առևտուր անում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մինչ Հայաստանի որոշ պաշտոնյաներ խոսում են ԵՏՄ միասնական արժույթին անցնելու անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առևտուր անելուց՝ նախապատվությունը տալով դոլարին:

Հայաստանում հացահատիկի և անասնակերի թանկացումը ներմուծողները բացատրում են այդ հանգամանքով. ռուսական ռուբլու արժեզրկումից հետո ռուսական բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքի գները ֆիքսել են դոլարով և գնորդներից պահանջում են վճարումները կատարել դոլարով: Ահա և ԵՏՄ-ն ու միասնական տնտեսական տարածքի գաղափարը իրական կյանքում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5484 | 0
Facebook