Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Միջազգային

Իրենց հորը դաժանաբար սպանած քույրերը պատմել են իրենց ստրկական կյանքի մասին

23:30, երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ.
Իրենց հորը դաժանաբար սպանած քույրերը պատմել են իրենց ստրկական կյանքի մասին

Մոսկվայի Օստանկինոյի դատարանը երկարաձգել է իրենց հորն սպանած հայ քույրերի կալանքը ևս 72 ժամով: Հանցանքի համար կասկածվում են միջնեկ և ավագ քույրերը՝ 18-ամյա Անգելինան ու 19-ամյա Քրիստինան, իսկ փոքր քույրը՝ 17-ամյա Մարիամը, հնարավոր է, խուսափի պատժից, քանի որ չկան փաստեր, որ նա մասնակցել է դանակահարությանը: Այնինչ ավելի վաղ հաղորդվում էր, որ դանակի 40 հարվածից 35-ը նա է հասցրել:

Մինչդեռ նորանոր տվյալներ են ի հայտ գալիս հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի գործած բռնություններից: Աղջիկների վկայություններով՝ նա տանը զենքի պահեստ է ունեցել և զենքով պարբերաբար սպառնացել է դուստրերին: Նա նաև արգելել է նրանց դպրոց գնալ, ամբողջ տարվա մեջ նրանք մի քանի անգամ են դասի գնացել: Նրանք նաև պնդում են, որ հայրն իրենց ստրուկի պես է վերաբերվել:

Հաշվեհարդարների սպառնալիքներից ընտանիքի ամենակրտսերը՝ 16-ամյա որդին, մոր հետ փախել են տնից:

18-ամյա Անգելինան ու 19-ամյա Քրիստինան
18-ամյա Անգելինան ու 19-ամյա Քրիստինան
| | |
44143 | 1
Facebook