Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում սկսել են «Союз-5» հրթիռի ստեղծման գործընթացը

18:45, կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ռուսաստանում սկսել են «Союз-5» հրթիռի ստեղծման գործընթացը

Ռուսաստանում սկսել են «Союз-5» հրթիռի ստեղծման գործընթացը: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը թույլ կտա մոբիլիզացնել ռուսական հրթիռա-տիեզերական ոլորտն ու թարմացնել այն:

Նշվում է, որ «Союз-5»-ի հիմքում ընկած է «Զենիթ» հրիթռակիրը: Փորձարկումները նախատեսված են 2024թ.-ին, իսկ շահարկումը՝ 2025թ.-ին:

«Союз-5»-ի հրթիռի մեկ փորձարկման արժեքը գնահատվում է 55—56 միլիոն դոլար:

7624 | 0
Facebook