Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում կայանալու է «Սելթիկ» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնն այսօր մեկնել է մրցավայր, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել։
«Գլազգոն ապրում է ֆուտբոլով: Քաղաքը բաժանվում է երկու ճամբարի` «Սելթիկ» և «Գլազգո Ռեյնջերս»: Կարճատև զբոսանքի ընթացքում «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստներին ճանաչում էին գրեթե բոլորը: ««Ալաշկե՞րտ»-ն է, եկել եք «Սելթիկ»-ի հետ խաղալո՞ւ»,- հարցնում են հետաքրքրասեր շոտլանդացիները: Դե իսկ ալաշկերտցիներին օդանավակայանից քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոց տեղափոխած վարորդը միանգամից նշեց իր ակումբային պատկանելիության մասին. «Ես «Ռեյնջերս»-ի երկրպագու եմ, ձեզ 4:0 հաշվով հաղթանակ եմ մաղթում»»,- տպավորություններից մի հատված է մեջբերել «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը: