Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն

15:30, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն

Վրաստանում իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է վերադառնալ քաղաքականություն և ղեկավարել կուսակցությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Ցանկանում եմ ասել, որ ես իմ և ողջ թիմի անունից խնդրել ենք մեր կուսակցության հիմնադրին, որպեսզի նա ղեկավարի կուսակցությունը: Եվ ես ուրախ եմ, որ պարոն Բիձինա Իվանիշվիլին համաձայնեց»,- ասել է նա:

Նշենք, որ Իվանիշվիլին հայտնվեց քաղաքական ասպարեզում 2011թ.՝ հիմնելով «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կուսակցությունն այլ ընդդիմադիր ուժերի հետ անցավ իշխանության գլուխ: Այդպես ավարտվեց Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության 9-ամյա կառավարումը:

7852 | 1
Facebook