Սերժ Սարգսյանը, ով Հայաստանը կառավարեց 10 տարի, Վլադիմիր Պուտինի հավատարիմ հաճախորդն էր, նա թերագնահատեց իր քաղաքացիներին, երբ փորձում էր վերարտադրել պուտինյան դասական մանևրը: Այս մասին ասվում է ամերիկյան The Washington Post պարբերականի հոդվածում:
«Նա սահմանադրական փոփոխություններ արեց, ընդլայնեց վարչապետի լիազորություններն, ապա հասավ նրան, որ նշանակվեց այդ պաշտոնին: Արդյունքում 11 օր բողոքի ակցիա անցկացվեց, ինչը Սարգսյանին ստիպեց հրաժարվել այդ պաշտոնից»,- հաղորդում է պարբերականը:
Պարբերականը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչի կհանգեցնեն Հայաստանում կատարվող փոփոխություններն ու ինչպիսին կլինեն Կրեմլի հետ հարաբերությունները:
«Ամեն դեպքում, ազգային ըմբոստությունը հարված հասցրեց Պուտինի հեղինակավոր քաղաքական մոդելին»,- ընգծում է WP-ն՝ հավելելով, որ Պուտինն, անկասկած, դա սխալ կընդունի:
«Կարելի է վստահ ասել, որ Թրամփի վարչակազմը որևէ կապ չունի Հայաստանում կատարվող իրադարձությունների հետ: ԱՄՆ-ի միակ արձագանքը Երևանում ամերիկյան դեսպանատան թույլ հայտարարությունն էր, որում ասվում էր, թե դեսպանատունն զսպվածության կոչ է անում»,- ասվում է հոդվածում:
«Ռուսաստանի սպասելիքները չարդարացան»,- կարծիք է հայտնում հոդվածագիրը: