Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օգնեք գտնենք Հանրապետականին և շրջափակենք». ցուցարարները երթ են անում

15:05, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
«Օգնեք գտնենք Հանրապետականին և շրջափակենք». ցուցարարները երթ են անում

«Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը նախ թռած էին Երևան քաղաքից, հիմա էլ թռած են Ծաղկաձորից»,- հայտարարեց ՔՊ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ փոփոխություններ են տեղի ունեցել իրենց պլաններում. «Այսպիսով, 16:30 –ին ավտոերթի մասնակիցները ոչ թե Հարսնաքարի մոտ են գնում, այլ գալիս են Մոսկովյան-Մաշտոցի խաչմերուկ: Ավտոերթ ենք անում՝ «Փնտրում եմ Հանրապետականին» կարգախոսով,-ասաց Փաշինյանը:

«Քանի որ մեր հավաքը մեկնարկեց այսպիսի փոփոխված վիճակում, մենք հիմա երթ կանենք՝ ցույց տալու մեր հզորությունը, մեր համերաշխությունը և կվերադառնանք այստեղ՝ 16:30-ին՝ հասկանալու համար ինչ է պետք անել»,- շարունակեց նա:

Հիշեցնենք՝ նախքան ՀՀԿ նիստի սկսվելը, երբ հայտնի դարձավ, որ Հանրապետականները մեկնել են Ծաղկաձոր՝ գաղտնի նիստ անցկացնելու, Ն. Փաշինյանը հայտարարեց, որ նախատեսվում է շատ հզոր ավտոերթ՝ դեպի Ծաղկաձոր: Մի փոքր ուշ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն արդեն կայացրել է իր ընտրությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Այս պահին ցուցարարները եթով շարժվում են Սայաթ -Նովա փողոցով: Նրանք կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ, որպեսզի 18:30-ին տեղի ունենա մեծ հանրահավաքը:

3627 | 4
Facebook