Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում հարսանիք գնացող բեռնատարի վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել

12:40, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Հնդկաստանում հարսանիք գնացող բեռնատարի վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել

Հնդկաստանի Հուջարաթ նահանգում բեռնատարը, որում հարսանիք մեկնող հյուրեր են եղել, վթարի է ենթարկվել: Դեպքի հետևանքով 26 մարդ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Zee News հեռուստաալիքին:

Վթարը տեղի է ունեցել երկրի արևմուտքում Ռաջքոթ և Բհվնագար քաղաքները միացնող մայրուղու վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը չի կարողացել կառավար տրանսպորտային միջոցը, ինչի արդյունքում բեռնատարը կարմջից ընկել է:

Երկրի վարչապետ Նարենդար Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

8187 | 0
Facebook