Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

10:25, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
Մեքսիկայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հարավային հատվածում: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7,2 բալ:

Երկրաշարժը զգացվել է երկրի կենտրոնական հատվածում, այդ թվում մայրաքաղաք Մեխիկոյում: Հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել և հավաքվել քաղաքի կենտրոնում, հաղորդում է Associated Press-ը:

Փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Օահակա նահանգից դեպի հարավ-արևելք 2 կմ հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով ավելի քան 270 մարդ զոհվեց, տասնյակ շենքեր փլուզվեցին:

10614 | 0
Facebook