Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կրեմլյան զեկույցի» համահեղինակը հայտնել է, որ վերջին պահին ցուցակը փոխվել է

14:45, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
«Կրեմլյան զեկույցի» համահեղինակը հայտնել է, որ վերջին պահին ցուցակը փոխվել է

Ատլանտյան խորհրդի փորձագետ, տնտեսագետ Անդերս Օսլունդը հայտարարել է, որ «Կրեմլյան զեկույցը» վերջին պահին փոխվել է, հաղորդում է Svoboda.org-ը:

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է խորհրդի կայքում:

Օսլունդը պատմել է, որ սկզբնական տարբերակով «Կրեմլյան զեկույցում» պետք է հայտնվեին ձեռնարկատերերն ու օլիգարխները, ովքեր իրենց կարողությունը վաստակել են անօրինական ճանապարհով Կրեմլի հետ շփումների օգնությամբ: Սակայն վերջին պահին ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա դեն է նետել փորձագետների ողջ աշխատանքն ու դրա փոխարեն կազմել բարձրաստիճան անձանց ցուցակը՝ ՌԴ նախագահի վարչակազմից և կառավարության կազմից, ինչպես նաև Forbes-ի վարկածով ռուս միլիարդատերերի ցանկից:

Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության՝ հակառուսական պատժամիջոցների ընդլայնման մասին օրենքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է 2017թ. օգոստոսի 2-ին: Իսկ նախօրեին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Կրեմլյան զեկույցը», որում 210 մարդու անուն կա:

6233 | 0
Facebook