Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը ներգաղթյալների մասին Թրամփի հայտարարությունը ռասիստական է անվանել

21:05, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
ՄԱԿ-ը ներգաղթյալների մասին Թրամփի հայտարարությունը ռասիստական է անվանել

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների մասին արված հայտարարությունն իսկապես ռասիստական է, հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին պետք չեն ներգաղթյալներ աշխարհի «կեղտոտ» երկրներից:

«Այլ բառ չեմ կարողանում մտաբերել՝ բացի ռասիզմից: Անթույլատրելի է առանձին երկրներ կամ մի ամբողջ մայրացամաք «կեղտոտ խորշ» անվանելը: Դա ամոթալի է»,- ասել է Քոլվիլը:

ԱՄՆ-ում Հայիթիի դեսպանը ևս մեկնաբանել էր Թրամփի հայտարարությունը՝ նրան վատ դաստիարակված անվանելով:

10065 | 0
Facebook