Առնվազն 50 ներգաղթյալ է զոհվել Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակի կործանման հետևանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իտալական Repubblica պարբերականին:
Պարբերականի տեղեկություններով՝ Լիբիայի ափային պահակախումբն օգնություն է հասել 3 նավակի, որում մինչև 300 մարդ է գտնվել:
Փրկարարների ժամանման պահին նավակներից մեկն արդեն խորտակված է եղել: Ողջ մնացածների խոսքով՝ առնվազն 50 ներգաղթյալ խեղդվել է: