Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի հրեան Հանուկայի տոնակատարության ժամանակ պատահաբար այրել է ընտանիքին

15:20, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Ամերիկացի հրեան Հանուկայի տոնակատարության ժամանակ պատահաբար այրել է ընտանիքին

Նյու Յորքում հրեաների ընտանիքը՝ մայրն ու 3 երեխան, տանը բռնկված հրդեհի զոհ են դարձել:
     Ինչպես հաղորդում է New York Post-ը, ընտանիքը տոնելիս է եղել հրեական Հանուկա տոնը (հրեական տոն է՝ նվիրված Երուսաղեմի Երկրորդ սուրբ տաճարին նվիրվածությանը, երբ Մակաբայեցիներն ապստամբեցին Սելևկյանների կայսրության դեմ): Ընտանիքի հայրը վառել է Հանուկայի մենորան՝ 7-ոտանի մոմակալը, բայց քնելուց առաջ ընտանիքի անդամները մոռացել են մարել մոմերը: Արդյունքում վարագույրները բռնկվել են, հետո կրակն անցել է բազմոցին ու գորգին:
     Ծխի հոտից հայրն արթնացել է, բայց կարողացել է փրկել միայն 16-ամյա դստերն ու 15-ամյա տղային: Նրանք ցած են նետվել տան վերին հարկից: Հորն ու 2 երեխային ծայրահեղ վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ընտանիքի ևս մեկ երեխա՝ 13-ամյա Աբրահամն ու նրա զարմիկը քնած են եղել տան առաջին հարկում: Հրշեջ մեքենայի ազդանշանից նրանք արթնացել են ու դուրս վազել բակ:
     Ընտանիքի մոր ու մյուս 3 երեխայի մարմինները հայտնաբերել են հրշեջները: Նրանք կհուղարկավորվեն Իսրայելում:

10351 | 0
Facebook