Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Առգրավվել է 605 միլիոն ռուբլի առձեռն գումար՝ բազմոցի միջից

00:05, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Առգրավվել է 605 միլիոն ռուբլի առձեռն գումար՝ բազմոցի միջից

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանում Գաստելլո փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում ոստիկանները առանձնապես խոշոր չափի առձեռն գումար են առգրավել: Ըստ տեղեկատվության՝ առգրավվել են հինգհազարանոց թղթադրամների հարյուրավոր փաթեթներ՝ կապված միլիոն առ միլիոն: Գումարն՝ ընդհանուր առմամբ 605 միլիոն ռուբլի, թաքցված է եղել բազմոցի մեջ:

Աշխարհի ամենաթանկարժեք բազմոցի վրա քնելիս է եղել 54-ամյա պետերբուրգցի Նատալյան, ով իրեն բնութագրել է որպես համեստ ընկերության շարքային հաշվապահ: Նա առայժմ գործում ընդգրկվել է որպես վկա:

Հայտնի է, որ նրա մատնանշած ընկերությունը ծխախոտներ է իրացնում պտուղ-բանջարեղենի շուկայում:

Առգրավվել է 605 միլիոն ռուբլի առձեռն գումար՝ բազմոցի միջից
Առգրավվել է 605 միլիոն ռուբլի առձեռն գումար՝ բազմոցի միջից
Առգրավվել է 605 միլիոն ռուբլի առձեռն գումար՝ բազմոցի միջից
28511 | 0
Facebook