Այսօր առավոտյան Դեղին ծովում՝ Յոնհինդո կղզու մոտակայքում, իրար են բախվել հարավկորեական ձկնորսական նավն ու տանկերը: Բախման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Yonhap լրատվականը՝ հղում անելով ափային պահակազորին:
Երկու մարդ համարվում է անհետ կորած: Ձկնորսական նավում 20 ուղևոր և անձնակազմի 2 անդամ է եղել: