Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սկանդալից հետո Ալեքսանդր Մասլյակովին հեռացրել են ՈՒՀԱ-ից

15:15, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Սկանդալից հետո Ալեքսանդր Մասլյակովին հեռացրել են ՈՒՀԱ-ից

Հեռուստահաղորդավար, Ուրախների և հնարամիտների ակումբի հիմնադիրներից Ալեքսանդր Մասլյակովին կաշառակերության համար մեղադրանքից հետո հեռացրել են «ՈՒՀԱ-ի մոլորակ» հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին հայտնել է Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության մամուլի ծառայությունը:
     Դատախազական քննությունը ցույց է տվել, որ Մասլյակովը կոպտորեն խախտել է օրենքը՝ երիտասարդական կենտրոնի ղակավարի պաշտոնը համատեղելով կոմերցիոն կազմակերպության ղեկավարի պաշտոնի հետ: Դա տեղի է ունեցել դեռևս 2014թ., երբ «ՈՒՀԱ-ի մոլորակ»-ն ու «ԱՄիԿ» ստեղծագործական միավորումը վերածվել են համատեղ ՍՊԸ-ի՝ «ՈՒՀԱ-ի տուն» անվամբ:
     Հակակոռուպցիոն կազմակերպության ուշադրությունը գրավել է այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՈՒՀԱ-ի 50-ամյակի կապակցությամբ նվիված շենքը, որը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ ռուբլի, տարօրինակ պայմաններում դարձել է մասնավոր ընկերության սեփականություն:
     Ալեքսանդր Մասլյակովը Ռուսաստանի ամենահարուստ հեռուստահաղորդավարներից է, ըստ Forbes-ի՝ նա տարեկան 3.5 միլիոն դոլար եկամուտ է ստանում, ավելի շատ, քան Ալլա Պուգաչովան և Նիկիտա Միխալկովը:

25106 | 0
Facebook