Մահացել է չեխ հայտնի թենիսիստուհի, «Ուիմբլդոն-1998»-ի հաղթող Յանա Նովոտնան։ Նա 49 տարեկան էր։ Թենիսիստուհին երկար ժամանակ պայքարել է քաղցկեղի դեմ, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ է գտնվել։ Մարզական կարիերայի ընթացքում Նովոտնան հաղթել է 24 WTA մրցաշար՝ մենախաղում և 76 մրցաշար՝ զուգախաղում։