Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, իշխող «Պետրո Պորոշենկոյի բլոկ» խմբակցության անդամ Իվան Վիննիկը Դոնբասի վերաինտեգրման օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներակայացրել, որ երնթադրում է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի խզում: Այս մասին գրում է Коммерсант-ը:
Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ խորհրդարանականների մեծ մասը հավանություն կտա «Դոնբասի վերաինտեգրման մասին» օրինագծին, որի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 16-ին: Օրենքն ուժի մեջ կմտնի Ուկրաինայի նախագահի համապատասխան հրամանագրից հետո, ինչից հետո կփակվեն Ուկրաինայում ռուսական և Ռուսաստանում ուկրաինական դիվանագիտական հաստատությունները:
Թերթը նշում է, որ նման սցենարի դեպքում՝ Ռուսաստանում Ուկրաինայի շահերը կներկայացնեն կա՛մ Բելառուսը, կա՛մ էլ՝ Շվեյցարիան: