Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի փախստականների ճամբարում պայթյուն է որոտացել. շուրջ 100 մարդ զոհվել է

12:15, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Սիրիայի փախստականների ճամբարում պայթյուն է որոտացել. շուրջ 100 մարդ զոհվել է

Սիրիայի Դեր Զոր քաղաքի հյուսիսում տեղակայված փախստականների ճամբարում պայթյուն է որոտացել: Նախ SANA լրատվականը հայնտել է 10-յակ զոհերի և վիրավորների մասին, այնուհետև Սիրիայի Պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ զոհվել է շուրջ 100 մարդ: SANA-ի հաղորդմամբ՝ փախստականների ճամբարում ականապատ ավտոմեքենան պայթեցրել է մահապարտ ահաբեկիչն, ով ԴԱԻՇ անդամ է:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի կառավարական ուժերը ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ ԴԱԻՇ ահաբեկիչներից վերջնականապես ազատագրել են Դեր Զոր քաղաքը:

8434 | 0
Facebook