Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերը Բարզանիի հրաժարականն են պահանջում

11:25, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Քրդերը Բարզանիի հրաժարականն են պահանջում
     Իրաքյան Քրդստանի ընդդիմությունը կոչ է արել տարածաշրջանի առաջնորդ Մասուդ Բարզանիին հրաժարական տալ, հաղորդում է Al Arabiya-ն:
     Ընդդիմադիր «Գորան» կուսակցությունը, որը Իրաքի Քրդստանի խորհրդարանում զբաղեցնում է 111 տեղերից 24-ը, հայտարարել է, որ Բարզանին և նրա տեղակալ Քոսրաթ Ռասուլը պետք է հրաժարական տան:
     «Քրդական տարածաշրջանի նախագահն ու նրա տեղակալն այլևս ոչ մի օրինականություն չունեն և պետք է հրաժարական տան»,- ասվում է ընդդիմության հայտարարության մեջ:
     Ընդդիմությունը կոչ է արել «փրկության ազգային կառավարություն» ստեղծել՝ Բաղդադի հետ երկխոսության և նոր ընտրություններ անցկացնելու համար:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդերը ճնշող մեծամասնությամբ կողմ են քվեարկել տարածաշրջանի անկախությանը:
7286 | 0
Facebook