Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մբապեն նոր ռեկորդ է սահմանել

12:40, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Մբապեն նոր ռեկորդ է սահմանել

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մինչև 19 տարեկան ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: 18-ամյա ֆրանսիացին գոլի հեղինակ է դարձել երեկ կայացած «Անդերլեխտ»-ի դեմ խաղում՝ գերազանցելով հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Պատրիկ Կլյույվերտի նվաճումը: Մբապեի համար դա 8-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: 6 գնդակ նա հեղինակել է անցած մրցաշրջանում՝ «Մոնակո»-ի կազմում, ևս 2-ն՝ այս մրցաշրջանում՝ ՊՍԺ-ի կազմում:

7227 | 0
Facebook