Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ի՞նչ ես դու անում Քիրքուքում». Էրդողանը դիմել է Իրաքյան Քրդստանի ղեկավարին

17:40, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
«Ի՞նչ ես դու անում Քիրքուքում». Էրդողանը դիմել է Իրաքյան Քրդստանի ղեկավարին
     Իրաքյան Քրդստանը որևէ պատմական իրավունք չունի Քիրքուքում: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
     «Նրանք, ովքեր անտեսում են տարածաշրջանի կառուցվածքը, որտեղ ապրում են տարբեր ազգություններ, պատասխանատվության կենթարկվեն: Ի՞նչ է անում նա (Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին): Նա ասում է. «Քիրքուքն իմն է»:Ինչպե՞ս ես համարձակվում: Մի՞թե ձեր պատմությունը կապ ունի Քիրքուքի հետ: Ի՞նչ ես դու անում այդտեղ: Մնա այն շրջանում, որտեղ գտնվում է Հյուսիսային Իրաքի վարչակազմը»,- հայտարարել է Էրդողանը:
     Նրա խոսքով՝ Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատասխանատու են Իրաքում արնահեղության համար:
5216 | 0
Facebook