Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն այս անգամ ևս անմասն չի մնացել վարչական ռեսուրսի կիրառումից: Ասում են՝ «վերևներից» հրահանգել են տարբեր հաստատությունների աշխատակիցներին, դպրոցների աշակերտներին, ուսուցիչներին, բուհերի ուսանողներին և այլոց մասնակցել քաղաքում անցկացվող միջոցառումներին: Ընդ որում, մի մասին ուղղված հրահանգը եղել է պարտադիր, մյուս մասին՝ կամավոր-պարտադիր, որպեսզի շատ աչք չզարնի: