Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից

11:50, շաբաթ, 14 հոկտեմբերի, 2017 թ.
ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները:
     ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Վեհաժողովի բյուրոն կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել Կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանը բացառել ՄԻԵԴ-ից:
     Ըստ ՄԻԵԴ-ի որոշման «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամադովը, որը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար, ապա դատապարտվել 7 տարվա ազատազրկման, պետք է ազատ արձակվի: Որոշումը կայացվել է 2014-ին և մինչև այսօր Ադրբեջանն անտեսում է դատավճիռը:

4965 | 0
Facebook