Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հրաժարվել է խոսել զենքի արգելքի մասին

14:20, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
Թրամփը հրաժարվել է խոսել զենքի արգելքի մասին
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոսել երկրում զենք կրելու արգելքի մասին՝ չնայած Լաս Վեգասի հրաձգությանը, փոխանցում է DW-ն:
     «Մենք կքննարկենք զենքի շրջանառության հարցը, երբ ժամանակը գա»,- ասել է Թրամփը:
     Հիշեցնենք՝ դեմոկրատ կոնգրեսականները Թրամփին կոչ էին արել լուրջ վերաբերմունք ցուցաբերել զենքի շրջանառությանը:
     Պարբերականը նշում է, որ 1990-ականների վերջին 2000-ականների սկզբին Թրամփը ցանկանում էր արգելել զենքի վաճառքը, իսկ 2012թ. նա սատարեց Օբամային՝ զենքի վաճառքի կանոնները խստացնելու հարցում: Դրա պատճառ էր դարձել Քոննեքթիքութի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունը, որի զոհ դարձավ 26 մարդ:
     Նախագահի թեկնածու դառնալուց հետո Թրամփը փոխեց այդ հարցով իր դիրքորոշումը: 2015թ. հոկտեմբերին Թրամփը հայտարարեց, որ զենք է կրում:
     Նա նաև հաճախ հայտարարում էր, որ զանգվածային սպանությունների պատասխան կարող է լինել զենքին տիրապետող քաղաքացիների թվի ավելացումը:
8305 | 3
Facebook