Տարօրինակ խողովականման զանգված է հայտնաբերել սուզակ Ջեյ Ուինքսը: Նրա խոսքերով՝ այն հասել է մոտ 3 մ երկարության: Նրա գտածոն մանրամասն ուսումնասիրել են ծովային կենսաբաններն ու եկել այն եզրակացության, որ լուսարձակող վարդագույն զանգվածը մեկ հսկայական ձվադրում է:
Մասաչուսեթսի օվկիանոսագիտության համալսարանի մասնագետ Ռեբեկա Հելմը ենթադրել է, որ վառ վարդագույն կետերը կարող են լինել ադամանդե կաղամարի ձվեր:
Այս ձվերի կուտակումները կարող են պարունակել 20-40 հազար մանրագույն կաղամարներ, որոնք, մեծանալով, հասնում են 90 սմ երկարության:
Ճշմարիտ է այս ենթադրությունը, թե ոչ, դեռևս հայտնի չէ, որովհետև դրանք արվել են տեսանյութի ու լուսանկարների հիման վրա: