Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մի հատվածը վճարովի է լինելու». Վահան Մարտիրոսյան

17:30, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մի հատվածը վճարովի է լինելու». Վահան Մարտիրոսյան

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հարավային հատվածը վճարովի է լինելու: «Հյուսիս-հարավ»-ին զուգահեռ հարավային ուղղությամբ գործելու է նաև անվճար պետական ճանապարհը. «Կարող են լինել հատվածներ, որոնք կդառնան վճարովի: Որտեղ, որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածում վճարովի լինել: Հիմնականում, երևի, լինեն թունելային կամ կամրջային մասերը: Բայց դա դեռ քննարկման ընթացքում է»,- ասել է Մարտիրոսյանը:
     Նշենք, որ մինչ օրս «Հյուսիս-հարավ»-ի վրա ծախսվել է մոտ 60 մլն ԱՄՆ դոլար գումար: Այն հարցին, որ չարաշահումներ են եղել նախարարը ասել է. «Այդ հարցն առաջին անգամ չէ, որ ինձ տալիս են։ Չարաշահումների համար պատասխան տալու համար եկեք գնահատենք, թե չարաշահումն, ընդհանրապես, ում կողմից է եղել, դա միայն ես չէ, որ պետք է գնահատեմ»:
     Այն դիտարկամանը, թե միգուցե նախկին նախարա՞րը պետք է պատասխան տա՝ Մարտիրոսյանը պատասխանել է. «Որևէ նման խոսք չկա, նախկին նախարարն իր գործն արել է և արել է բարեխիղճ»:
     Նախարարի խոսքով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածի կառուցման ավարտը նախատեսվում է մինչև 2019 թվականի սկիզբ:

5731 | 0
Facebook