Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է աշխարհի ամենագեր կինը

18:40, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Մահացել է աշխարհի ամենագեր կինը

Եգիպտուհի Էման Աբդ էլ-Աթին, ով աշխարհի ամենագեր կինն է համարվում, մահացել է Արաբական Միացյալ Էմիրություններում, փոխանցում է BBC-ն: Կինը տարեսկզբին բուժում է անցել Հնդկաստանում:
     ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բժշկական միջամտությունից հետո նա 500 կգ-ից 300 կգ է կորցրել: Հիվանդանոցում հայտարարել են, որ 37-ամյա կինը սրտի և երիկամների հետ կապված հիվանդություն ուներ: Վիրահատությունից առաջ Էմանը պատմել է, որ 25 տարի տանից դուրս չի եկել:
     Համացանցում նրա քրոջ կողմից կազմակերպված դրամահավաքից հետո կնոջը տեղափոխել էին Մումբայի հիվանդանոց: Սակայն դրանից հետո նրա ընտանիքը որոշել է տեղափոխել նրան՝ բուժանձնակազմին մեղադրելով ոչ բարեխիղճ լինելու համար:

7589 | 0
Facebook