Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում զբոսաշրջիկների ընտանիքն ընկել է հրաբխի խառնարանն ու մահացել

11:10, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Իտալիայում զբոսաշրջիկների ընտանիքն ընկել է հրաբխի խառնարանն ու մահացել

Իտալիայի հարավում զբոսաշրջիկների ընտանիքը` հայրը, մայրը և 11-ամյա որդին, մահացել է՝ հրաբխի խառնարանի մեջ ընկնելով: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Թուրինցի ծնողներն իրենց երեխաների հետ այցելել են Նեապոլի շրջանում գտնվող հայտնի Ֆլեգրեյան դաշտեր՝ հրաբխային տարածքները դիտելու: Նրանց 11-ամյա որդին զբոսանքի ժամանակ մտել է արգելված գոտի, ծնողները փորձել են բռնել որդուն, սակայն երեքով գետնի տակ են անցել, քանի որ տվյալ հատվածը փլուզվել է:

Իտալիայում զբոսաշրջիկների ընտանիքն ընկել է հրաբխի խառնարանն ու մահացել
Իտալիայում զբոսաշրջիկների ընտանիքն ընկել է հրաբխի խառնարանն ու մահացել
Նրանք տեղում մահացել են, հնարավոր է՝ այդ վայրում արտանետվող թունավոր գազերի պատճառով:
     Իր հարազատների մահվանն ականատես է դարձել ընտանիքի մյուս որդին:

Տեղի իշխանությունները խոստացել են, որ զբոսաշրջիկների մահվան հանգամանքներն ուսումնասիրելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով:

12488 | 0
Facebook