Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սակագնային նոր պլան՝ «Viva 9500». ինտերնետի և խոսելաժամանակի առավել մեծ փաթեթներ. ՎիվաՍել-ՄՏՍ

16:45, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
Սակագնային նոր պլան՝ «Viva 9500». ինտերնետի և խոսելաժամանակի առավել մեծ փաթեթներ. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «Viva 9500» սակագնային պլանը, որը ներառում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է լիարժեք հաղորդակցման համար՝ ավելի մեծ ծավալով ինտերնետ փաթեթ, առավել շատ խոսելաժամանակ ցանցի ներսում և դեպի ՀՀ այլ ցանցեր, ինչպես նաև Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա և Կանադա զանգեր կատարելու հնարավորություն: «Viva 9500» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի՝ 19000 ՄԲ ծավալով փաթեթը, նախատեսված է շարժական ինտերնետից առավել շատ օգտվող բաժանորդների համար:
     «Viva 9500» սակագնային պլանն առաջարկում է ծառայությունների հետևյալ փաթեթները.

Նոր սակագնային պլան՝ «Viva 9500». ինտերնետի և խոսելաժամանակի առավել մեծ փաթեթներ
Նոր սակագնային պլան՝ «Viva 9500». ինտերնետի և խոսելաժամանակի առավել մեծ փաթեթներ

     «Բաժանորդները պետք է ստանան իրենց անհրաժեշտ ծառայություններն այն ծավալով, որն առավելագույնս համապատասխանում է հաղորդակցման նրանց պահանջներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ծառայությունների հիմքում հենց այս մոտեցումն է: «Viva 9500» սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, որոնք մշտապես օգտվում են շարժական ինտերնետից, կատարում զանգեր ցանցի ներսում և դեպի այլ ցանցեր, ներառյալ՝ միջազգային տարբեր ուղղություններով: Վերը նշված ծառայությունները համադրված են մեկ փաթեթում, ինչը մեր բաժանորդների համար առավել դյուրին է դարձնում բջջային հաղորդակցման ծախսերի կառավարումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
     Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար հարկավոր է միանալ «Ֆեյսբուք»-ում:

13706 | 0
Facebook