Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը ոտքով նոկաուտի է ենթարկել «Մանչեսթր Սիթի»-ի դարպասապահին

00:15, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը ոտքով նոկաուտի է ենթարկել «Մանչեսթր Սիթի»-ի դարպասապահին

«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սադիո Մանեն ոտքի հարվածով նոկաուտի է ենթարկել «Մանչեսթր Սիթի»-ի դարպասապահ Էդերսոնին։ Դարպասապահը, հարվածը ստանալուց հետո, ընկել է խոտածածկին։ Մոտ 8 րոպե նրան փորձում էին օգնություն ցուցաբերել, սակայն արդյունքում պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից։ Միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի առաջնության 4-րդ տուրի հանդիպման ընթացքում, որն ավարտվել է «Մանչեսթր Սիթի»-ի հաղթանակով՝ 5։0 հաշվով։
     Ավելի ուշ «Մանչեսթր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ դարպասապահը լուրջ վնասվածքներ չի ստացել։

«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը ոտքով նոկաուտի է ենթարկել «Մանչեսթր Սիթի»-ի դարպասապահին
14311 | 0
Facebook