Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մինչ 2070թ. գլոբալ տաքացման հետևանքով կվերանա մակաբույծ կենդանիների մեկ երրորդը

22:05, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Մինչ 2070թ. գլոբալ տաքացման հետևանքով կվերանա մակաբույծ կենդանիների մեկ երրորդը

Կլիմայի փոփոխությունը վտանգավոր է կենդանական աշխարահի բազմաթիվ ներկայացուցիչների համար: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ 21-րդ դարի ավարտին հնարավոր է՝ մեկ երրորդով կրճատվի կայսերական պինգվինների պոպուլյացիան: Բացի այդ, հետազոտության հեղիանակները եզրակացրել են, որ մինչ 2070թ. կվերանա նաև մակաբույծ կենդանիների մեկ երրորդը:
     Չնայած նրան, որ մակաբույծ կենդանիները մեծ վնաս են հասցնում իրենց տերերի օրգանիզմին, նրանց անհետացմամբ ուրախանալ չի կարելի: Մակաբույծների վերացումը կարող է անդառնալի փոփոխությունների ենթարկել էկոհամակարգերի կառուցվածքը. կխարխլվի գոյություն ունեցող սննդային շղթան և անվերահսկելի կդառնա այլ կենդանատեսակների ավելացումը: «Մակաբույծների առկայությունը էկոհամակարգի կայունության գրավական է»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը:
     Ըստ գիտնականների՝ գլոբալ տաքացումը մակաբույծների համար ավելի վտանգավոր է, քան այն օրգանիզմների, որոնց հաշվին նրանք ապրում են:

7556 | 0
Facebook