Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչո՞ւ են խավարասերները փոխանցում հիվանդություններ, իսկ սարդերը՝ ոչ

00:05, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչո՞ւ են խավարասերները փոխանցում հիվանդություններ, իսկ սարդերը՝ ոչ

Չնայած նույն տարածքում ապրելուն՝ սարդերն, ի տարբերություն խավարասերների, վարակիչ հիվանդություններ չեն տարածում: Պատճառն այս 2 միջատների սննդացանկի տարբերությունն է: Խավարասերները սնվում են մարդկային սննդով ու դրա մնացորդներով, ինչպես նաև՝ ընտանի կենդանիների կերով: Դրա համար էլ նրանք կարող են իրենց ոտքերի վրա տեղափոխել ուտելիքի վրա եղած վիրուսներն ու բակտերիաները:

Այնինչ սարդերը մարդկային սննդով չեն հետաքրքրվում, ուստի հավանականությունը, որ նրանք կտարածեն հիվանդածին միկրոօրգանիզմներ, չնչին է: Բացի այդ, սարդերի վերջույթները հաճախ են շփվում սարդոստայնի հետ, որն ունի մանրէազերծ հատկություն, ինչն ավելի է նվազեցնում հիվանդություների տարածումը:

12237 | 0
Facebook